Ընդհանուր վիրաբուժություն
Ընդհանուր վիրաբուժությունը զբաղվում է մարմնի տարբեր օրգանների հիվանդությունների ախտորոշմամբ և վիրահատական բուժմամբ՝ ներառյալ բորբոքային, վնասվածքային, ուռուցքային և անատոմիական խնդիրները։ Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից մոտեցումներ՝ ապահովելով արագ ապաքինում և նվազագույն բարդություններ։
Ի՞նչ խնդիրներով դիմել ընդհանուր վիրաբույժին․
∙ Ստամոքսաղիքային ցավեր, խանգարումներ
∙ Լեղապարկի հիվանդություններ (քարեր, բորբոքում)
∙ Ճողվածքներ (ստորին և վերին որովայնային)
∙ Թարախակույտեր, թարախային բորբոքումներ
∙ Մաշկի և ենթամաշկային գոյացություններ
∙ Վարակված վերքեր, վնասվածքներ
∙ Հեմոռոյ, անալ ճաքեր և այլ անոռեկտալ խնդիրներ
Իրականացվող վիրաբուժական միջամտություններ․
∙ Պլանային և շտապ վիրահատություններ
∙ Լապարոսկոպիկ (փակ) վիրաբուժություն
∙ Մաշկային գոյացությունների հեռացում
∙ Ճողվածքների բուժում և վերականգնում
∙ Լեղապարկի վիրահատություններ
∙ Վնասվածքների վիրաբուժական մշակում
∙ Մանր միջամտություններ տեղային անզգայացմամբ
Մեր առավելությունները․
∙ Ժամանակակից վիրաբուժական սարքավորում
∙ Փորձառու մասնագետների թիմ
∙ Շտապ և պլանային բուժման կազմակերպում
∙ Կարճ վերականգնման ժամանակ և անհատական մոտեցում