Գինեկոլոգիական

Զանգահարել

Գինեկոլոգիական ծառայություններ

Գինեկոլոգիան զբաղվում է կնոջ վերարտադրողական առողջության պահպանմամբ, տարբեր հիվանդությունների կանխարգելմամբ, ախտորոշմամբ և բուժմամբ կյանքի բոլոր փուլերում՝ մանկությունից մինչև տարեցություն։

Ի՞նչ խնդիրներով կարելի է դիմել գինեկոլոգին․

∙ Ստորորովայնային ցավեր և անհարմարություն
∙ Մենստրուալ ցիկլի խանգարումներ
∙ Հորմոնալ փոփոխությունների նշաններ
∙ Արտադրություն, քոր կամ բորբոքային ախտանշաններ
∙ Սեռական առողջության հետ կապված խնդիրներ
∙ Հղիության պլանավորում կամ դրա հետ կապված հարցեր
∙ Տարիքային փոփոխություններից առաջացած գանգատներ

Գինեկոլոգի կողմից իրականացվող ծառայություններ․

∙ Գինեկոլոգիական զննում և խորհրդատվություն
∙ Մանկաբարձական և գինեկոլոգիական ուլտրաձայնային հետազոտություններ
∙ Պապ թեստ, բջջաբանական և լաբորատոր վերլուծություններ
∙ Վարակների և բորբոքումների ախտորոշում և բուժում
∙ Կիստաների և գոյացությունների հայտնաբերում և հսկողություն
∙ Կոնտրացեպցիայի ընտրություն և վերահսկում
∙ Անհատականացված բուժում և կանխարգելիչ մոտեցումներ

Ինչու՞ կարևոր է կանոնավոր այցելել գինեկոլոգի․

∙ Հիվանդությունների վաղ հայտնաբերում
∙ Վերարտադրողական առողջության պահպանում
∙ Կանանց կյանքի որակի բարձրացում