Շականակագեղձի սոնոգրաֆիա
Շականակագեղձի սոնոգրաֆիան (պրոստատի ուլտրաձայնային հետազոտություն) արդյունավետ ու անվտանգ ախտորոշիչ մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել շականակագեղձի չափերը, կառուցվածքը և ֆունկցիոնալ վիճակը՝ առանց ցավոտ միջամտության։
Երբ է խորհուրդ տրվում շականակագեղձի սոնոգրաֆիա․
∙ Միզարձակման խանգարումներ՝ հաճախակի կամ դժվարացած միզում
∙ Ստորորովայնային ցավեր և անհարմարություն
∙ Պրոստատիտի կասկած՝ սուր կամ քրոնիկ բորբոքում
∙ Սեռական ֆունկցիայի խանգարումներ
∙ Արյան կամ սերմի մեջ փոփոխությունների դեպքում
∙ Հորմոնալ կամ տարիքային փոփոխությունների գնահատում
∙ Բուժման արդյունավետության դինամիկ հսկողություն
Ինչն է գնահատվում հետազոտության ընթացքում․
∙ Շականակագեղձի չափերն ու ծավալը
∙ Բաղադրության միատեսակությունը / հանգույցների առկայությունը
∙ Միզապարկի մնացորդային միզի գնահատում
∙ Սերմնաբշտերի վիճակը (այս անհրաժեշտության դեպքում)
Առավելությունները․
∙ Չի պարունակում ռադիացիա
∙ Արագ և ինֆորմատիվ՝ մոտ 10–15 րոպե
∙ Հարմար է ցանկացած տարիքի տղամարդկանց համար
∙ Օգնում է հիվանդությունների վաղ հայտնաբերմանը