Ուրեմն այս ռիլը քեզ համար է:
Շատ հաճախ մենք կարծում ենք, որ մայրությունը կարող ենք հետաձգել ինչքան ցանկանանք, բայց մեր օրգանիզմն ունի իր սեփական «կենսաբանական ժամացույցը»։
Ձվարանային պաշարը ձվաբջիջների քանակն է, որոնք կան քո ձվարաններում այս պահին։ Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ծնվում են ձվաբջիջների հաստատուն պաշարով, որը տարիների ընթացքում միայն նվազում է։ Մի՛ սպասիր հարմար առիթին։ Ամենահարմար առիթը քո առողջության մասին հոգ տանելն է այսօր։