Կրծքավանդակի սոնոգրաֆիա
Կրծքավանդակի սոնոգրաֆիան (ուլտրաձայնային հետազոտություն) անվտանգ, ցավազուրկ և ինֆորմատիվ ախտորոշիչ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս գնահատել կրծքավանդակի փափուկ հյուսվածքների կառուցվածքն ու հնարավոր փոփոխությունները։
Ի՞նչ դեպքում է խորհուրդ տրվում անցկացնել կրծքավանդակի սոնոգրաֆիա․
∙ Կրծքավանդակի ցավեր, անհանգստացնող զգացողություններ
∙ Պալպացիոն փոփոխություններ՝ խտացումներ, հանգույցներ
∙ Վնասվածքներ կամ ատիպիկ ձևափոխություններ
∙ Բորբոքային հիվանդությունների պարզում և հսկողություն
∙ Վիրահատական միջամտություններից հետո դիտարկում
∙ Բարորակ կամ չարորակ գոյացությունների վաղ հայտնաբերում
Առավելությունները․
∙ Անվտանգ է և չի պարունակում ռադիացիա
∙ Տևողությունը՝ 10–20 րոպե
∙ Հարմար է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար
∙ Կրկնելի է անհրաժեշտության դեպքում՝ առանց սահմանափակումների